Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 519 նոր դեպք, ապաքինվել է 253 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 519 նոր դեպք, ապաքինվել է 253 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 519 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 11 271 դեպք: Ապաքինվել է ևս 253 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 6119:

Կորոնավիրուսից մահացել է ևս 6 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 78:

Կարանտինի ռեժիմում է մնում 5971 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1338 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 527 դեպք, մահացել՝ երեք պացիենտ: