Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է ևս 8 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է ևս 8 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 958 դեպք:

Ապաքինվել է ևս 8 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 838:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3903 մարդ:

Թողնել մեկնաբանություն