Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է ևս 2 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է ևս 2 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 973 դեպք:

Ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 846:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4851 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 231-ը: