Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք, ապաքինվել է 2 082 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք, ապաքինվել է 2 082 մարդ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 082 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 670 552 դեպք, որից 616 937 հիվանդ ապաքինվել է, 9 546-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 920 934 պատվաստում, օրական ՝ 6 203 պատվաստում:

Հիշեցնենք, երեկ՝ հոկտեմբերի 18-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 479 դեպք, ապաքինվել է 2 374 հիվանդ, մահացել է 42 մարդ: