Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 499 նոր դեպք, ապաքինվել է 437 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 499 նոր դեպք, ապաքինվել է 437 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 499 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 437 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 712 փորձարկում, այդ թվում 17 922՝ հակագենի արագ թեստով, իսկ 10 790-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում, կորոնավիրուսի բացահայտման  դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,74%, վերջին 14 օրվանը՝ 1,75%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,64%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 282 260 դեպք, այստեղից ապաքինվել է 273 604 մարդ, մահացել է 3 785 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 212 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 685 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 265 անձ:

Հիշեցնենք, մարտի 31-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 616 նոր դեպք, ապաքինվել էր 268 պացիենտ: