Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք, ապաքինվել է 254 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք, ապաքինվել է 254 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 254 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ութ պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 293 փորձարկում, այդ թվում 13 751՝ հակագենի արագ թեստով, իսկ 9 542-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում, կորոնավիրուսի բացահայտման  դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,93%, վերջին 14 օրվանը՝ 1,59%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,92%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 278 628  դեպք, այստեղից ապաքինվել է 270 922 մարդ, մահացել է 3 722 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 265 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 463 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 180 անձ:

Հիշեցնենք, մարտի 23-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 528 նոր դեպք, ապաքինվել էր 299 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն