Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 417 նոր դեպք, ապաքինվել է 2 469 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 417 նոր դեպք, ապաքինվել է 2 469 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 417 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Նրանց հաղորդմամբ, երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 469 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 229 169 դեպք, այստեղից ապաքինվել է 220 442 պացիենտ, մահացել է 2 603 մարդ:

Վերջին 24 ժամում կատարվել է 2 795 թեստ, այդ թվում հակագենի արագ 1 868 և PCR-ի 927 թեստ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 386 անձ,  4 209 մարդ բուժվում է հիվանդանոցներում, իսկ կովիդ հյուրանոցներում գտնվում է 840 քաղաքացի:

Հիշեցնենք, հունվարի 2-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք, ապաքինվել էր 2 981 պացիենտ: