Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, ապաքինվել՝ 3 489 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, ապաքինվել՝ 3 489 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 123 470  դեպք: Ապաքինվել է ևս 3 489 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 102 270:

Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 161:

Կարանտինային ռեժիմում է 2 037 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 165 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 920-ը:

Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 801 նոր դեպք, ապաքինվել՝ 3 200 մարդ:

Թողնել մեկնաբանություն