Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք, ապաքինվել է 1 790 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք, ապաքինվել է 1 790 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 52 487 թեստ, այստեղից 31 051-ը՝ հակագենի արագ թեստով և 21 436-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 8,51%, վերջին 14 օրը –8,94%, վերջին 7 օրը – 9,09%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 688 804 դեպք: Ապաքինվել է ևս 1 790 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 626 478:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 699 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 943 743 մարդ, օրական՝ 5 469: