Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 048 նոր դեպք, ապաքինվել է 3 856 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 048 նոր դեպք, ապաքինվել է 3 856 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 048 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 856 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 104 732 դեպք: Այստեղից ապաքինվել է 85 639 պացիենտ, մահացել է 976 մարդ:

Կարանտինային տարածքում գտնվում է 2 159, իսկ կովիդ հյուրանոցներում 6 189 մարդ: Ստացիոնարում հսկողության տակ է 3 449 պացիենտ:

Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսի 3 824 նոր դեպք, ապաքինվել էր 3 851 պացիենտ: