Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 395 նոր դեպք, ապաքինվել է 310 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 395 նոր դեպք, ապաքինվել է 310 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 395 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 310 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 594 փորձարկում, այդ թվում 15 065՝ հակագենի արագ թեստով, իսկ 9 529-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում, կորոնավիրուսի բացահայտման  դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,61%, վերջին 14 օրվանը՝ 1,5%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,83%:

Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 274 045 դեպք, այստեղից ապաքինվել է 267 421 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 622:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 252 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 324 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 129 անձ:

Հիշեցնենք, մարտի 10-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 513 նոր դեպք, ապաքինվել էր 96 պացիենտ: