Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 390 նոր դեպք, ապաքինվել է 172 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 390 նոր դեպք, ապաքինվել է 172 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 390 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 22 022 թեստ, այստեղից 13 350-ը՝ հակագենի արագ թեստով և 8 672-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,77%, վերջին 14 օրը – 1,62%, վերջին 7 օրը – 1,31%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 262 դեպք: Ապաքինվել է ևս 172 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 563:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 553 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 300 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 379»,- նշված է տեղեկության մեջ: