Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք, ապաքինվել է 1 357 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք, ապաքինվել է 1 357 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 357 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 9 598 թեստ, այստեղից 5 095-ը՝ հակագենի արագ և 4 503-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 4,04%, վերջին 14 օրվանը –3,99%, վերջին 7 օրվանը –4,19%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 337 961 դեպք: Այստեղից ապաքինվել է 319 956 մարդ, մահացել 4 639 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 113 000 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 798:

Կարանտինային գոտիներում ունենք 91 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 161 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 667 անձ:

Բացի այդ, մայիսի 23-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 733 դեպք, ապաքինվել էր 1 530 պացիենտ: