Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 382 նոր դեպք, ապաքինվել է 313 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 382 նոր դեպք, ապաքինվել է 313 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 382 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 313 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 167 փորձարկում, այդ թվում 18 542՝ հակագենի արագ թեստով, իսկ 8 625-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում, կորոնավիրուսի բացահայտման  դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,41%, վերջին 14 օրվանը՝ 1,52%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,34%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 276 067 դեպք, այստեղից ապաքինվել է 269 006 մարդ, մահացել է 3 665 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 224 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 405 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 140 անձ:

Հիշեցնենք, մարտի 16-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 537 նոր դեպք, ապաքինվել էր 128 պացիենտ: