Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 374 նոր դեպք, ապաքինվել է 422 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 374 նոր դեպք, ապաքինվել է 422 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 374 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 37 524 թեստ, այստեղից 28 078-ը՝ հակագենի արագ թեստով և 9 446-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,66%, վերջին 14 օրը –2,46%, վերջին 7 օրը –2,58%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 290 129 դեպք: Ապաքինվել է ևս 422 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 278 251:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3894 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 205 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2445»,- նշված է տեղեկության մեջ: