Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք, ապաքինվել է 91 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք, ապաքինվել է 91 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 737 թեստ, այստեղից 12 307-ը՝ հակագենի արագ թեստով և 7 430-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,8%, վերջին 14 օրը – 1,6%, վերջին 7 օրը – 1,44%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 617 դեպք: Ապաքինվել է ևս 91 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 344:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 567 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 312 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 387»,- նշված է տեղեկության մեջ: