Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք, ապաքինվել է 808 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք, ապաքինվել է 808 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 808 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 14 074 թեստ, այստեղից 6 102-ը՝ հակագենի արագ և 7 972-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,5%, վերջին 14 օրվանը –2,47%, վերջին 7 օրվանը –2,34%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 363 874 դեպք: Այստեղից ապաքինվել է 350 466 մարդ, մահացել 5 275 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 254 737  մարդ, օրեկան՝ 604:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 40 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 602 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 598 անձ:

Երեկ, հունիսի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 585 դեպք, ապաքինվել է 953 պացիենտ: