Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 6 192 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 2324:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 36 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5413 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 869 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոանվիրուսի 314 դեպք: