Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 314 նոր դեպք, ապաքինվել է 270 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 314 նոր դեպք, ապաքինվել է 270 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 314 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 5866 դեպք: Ապաքինվել է ևս 270 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 2324:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 800 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 298 դեպք:

Թողնել մեկնաբանություն