Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք, ապաքինվել է 936 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք, ապաքինվել է 936 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 10 442 թեստ, այստեղից 5 216-ը՝ հակագենի արագ թեստով և 5 226-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,98%, վերջին 14 օրը –2,61%, վերջին 7 օրը –2,3%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 354 276 դեպք: Ապաքինվել է ևս 936 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 340 328:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 060 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 207 470 մարդ, օրական՝ 728:

Կարանտինային գոտիներում ունենք 34 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 175-ը:

Երեկ, հունիսի 13-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 522 նոր դեպք, ապաքինվել՝ 1 074 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն