Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 946 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 825:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3310 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 203-ը:

Թողնել մեկնաբանություն