Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ապաքինվել է ևս 20 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ապաքինվել է ևս 20 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 735 դեպք:

Ապաքինվել է ևս 20 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 557:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3076 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 250-ը:

Թողնել մեկնաբանություն