Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 824 նոր դեպք, ապաքինվել՝ 3 851 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 824 նոր դեպք, ապաքինվել՝ 3 851 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 824 նոր դեպք: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան  հայտարարել է կառավարության վարչությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 100 684 դեպք: Ապաքինվել է ևս 3 851 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 81 783:

Կորոնավիրուսից մահացել է ևս 33 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 927:

Կարանտինայի ռեժիմում է 16 802 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 976 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 445-ը:

Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 768 նոր դեպք, ապաքիվել՝ 4 055 պացիենտ: