Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 656 նոր դեպք, ապաքինվել է 3 066 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 656 նոր դեպք, ապաքինվել է 3 066 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 3 656 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 066 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 32 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 21 711 թեստ, այստեղից 16 196-ը արագ, իսկ 13 515-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 12.31 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9.64 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9.69 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 999 343 դեպք, որից 931 507 հիվանդ ապաքինվել է, 14 481-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 551 413 պատվաստում, օրական՝ 5 001։

Կարանտինի ռեժիմում է 51 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 418 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 1 493 քաղաքացի:

Երեկ, հունվարի 16-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5504 նոր դեպք, ապաքինվել է 3304 պացիենտ, մահացել 24 մարդ: