Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 562 նոր դեպք, ապաքինվել է 4 145 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 562 նոր դեպք, ապաքինվել է 4 145 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 3 562 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 145 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 63 հիվանդ:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Վերջին 14 օրվանը՝ 8.22 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 7.91 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 879 368 դեպք, որից 822 108 հիվանդ ապաքինվել է, 12 582-ը ՝ մահացել:

Երեկ, դեկտեմբերի 8-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 226 նոր դեպք, ապաքինվել է 4 091 պացիենտ, մահացել 53 մարդ: