Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք, ապաքինվել է 3 342 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք, ապաքինվել է 3 342 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 73 154 դեպք: Ապաքինվել է ևս 3 342 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 55 511:

Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 636:

Կարանտինային տարածքում գտնվում է 2 447 անձ, կովիդ-հյուրանոցում՝ 3413, ստացիոնար հսկողության տակ՝ 4957 պացիենտ:

Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: