Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 128 նոր դեպք, ապաքինվել է 3 045 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 128 նոր դեպք, ապաքինվել է 3 045 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 128 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 045 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 111 818 դեպք, այստեղից ապաքինվել է 92 215 պացիենտ, մահացել է 1 051 մարդ:

Կարանտինային տարածքում գտնվում է 2 102 մարդ: Ստացիոնարում հսկողության տակ է 6 192 պացիենտ, իսկ կովիդ հյուրանոցներում 3 739 քաղաքացի:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Թողնել մեկնաբանություն