Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, ապաքինվել է 1 311 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, ապաքինվել է 1 311 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան, հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 311 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 868 փորձարկում, այդ թվում 2 686-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 4 182-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 253 816 դեպք, այստեղից բուժվել է 243 396 մարդ, մահացել է 3 071 պացիենտ:

Բացի այդ, հունվարի 24-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 546 դեպք, ապաքինվել էր 1 456 պացիենտ: