Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք, ապաքինվել է 60 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4960 դեպք:
Ապաքինվել է ևս 60 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1819:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: