Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 268 նոր դեպք, ապաքինվել է 233 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 268 նոր դեպք, ապաքինվել է 233 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 268 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 233 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 26 399 փորձարկում, այդ թվում 17 012՝ հակագենի արագ թեստով, իսկ 9 387-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում, կորոնավիրուսի բացահայտման  դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,02%, վերջին 14 օրվանը՝ 1,51%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,46%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 274 989 դեպք, այստեղից ապաքինվել է 268 237 մարդ, մահացել է 3 648 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 251 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 338 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 136 անձ:

Հիշեցնենք, մարտի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 344 նոր դեպք, ապաքինվել էր 240 պացիենտ: