Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, ապաքինվել է 681 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, ապաքինվել է 681 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 681 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 9 056 փորձարկում, այդ թվում 5 490-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 3 566-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 258 351 դեպք, այստեղից բուժվել է 249 709 մարդ, մահացել է 3 194 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 474 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 676 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 268 պացիենտ:

Հիշեցնենք, հունվարի 31-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի  479 նոր դեպք, ապաքինվել էր 491 պացիենտ: