Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, ապաքինվել է ևս 17 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, ապաքինվել է ևս 17 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1283 դեպք:

Ապաքինվել է ևս 17 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1085:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7635 մարդ:

 

Թողնել մեկնաբանություն