Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք, ապաքինվել է ևս 17 594 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք, ապաքինվել է ևս 17 594 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 76 205 թեստ, այստեղից 48 711-ը՝ հակագենի արագ թեստով և 27 494-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 30,36%, վերջին 14 օրը –26,16%, վերջին 7 օրը – 29,28%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 295 505 դեպք: Ապաքինվել է ևս 17 594 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 071 560:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 174 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 747 141 պատվաստում, օրական՝ 4 224:

Կարանտինի ռեժիմում է 5 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 840-ը: