Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք, մահացել է երկու մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3913 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 40-ով և կազմել 1574։

Կորոնավիրուսի հետևանքով այսօր մահացել է երկու պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 22 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ սեպտեմբերի 21-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 193 դեպք:

Թողնել մեկնաբանություն