Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796  նոր դեպք, ապաքինվել է 2 088 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796 նոր դեպք, ապաքինվել է 2 088 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088  մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 17  պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 41 684 թեստ, այստեղից  23 712 -ը՝ հակագենի արագ և 17 972-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 6.71%, վերջին 14 օրվանը –6,73%, վերջին 7 օրվանը –7%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի  413 626 դեպք: Այստեղից ապաքինվել է 379 685 մարդ, մահացել 5 768 պացիենտ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 450 026 մարդ, օրեկան՝ 17 133 : Կարանտինային գոտիներում տեղավորված է 58 մարդ, ստացիոնար հսկողության տակ է  5 427 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 811 քաղաքացի:

Երեկ, հուլիսի 28-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 141 նոր դեպք, ապաքինվել է 1 509 պացիենտ, մահացել է 20 մարդ: