Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 նոր դեպք, ապաքինվել է 3 942 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 նոր դեպք, ապաքինվել է 3 942 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 942 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 189 726 դեպք, այստեղից ապաքինվել է 158 183 պացիենտ, մահացել է 1 790 մարդ:

Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 1 010 քաղաքացի, 6 869 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 3 077 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:

Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 907 նոր դեպք, ապաքինվել էր 3 780 մարդ: