Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 617 նոր դեպք, ապաքինվել է 869 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 617 նոր դեպք, ապաքինվել է 869 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 617 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 43 394 թեստ, այստեղից 23 104-ը՝ հակագենի արագ թեստով և 20 290-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 6,03%, վերջին 14 օրը –5,55%, վերջին 7 օրը –6,15%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 400 698 դեպք: Ապաքինվել է ևս 869 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 371 434:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 665 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 398 454 մարդ, օրական՝ 6 673:

Կարանտինային գոտիներում ունենք 51 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 963-ը:

Թողնել մեկնաբանություն