Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571 նոր դեպք, ապաքինվել է 3 668 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571 նոր դեպք, ապաքինվել է 3 668 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ապաքինվել է ևս 3 668 պացիենտ,  մահացել է 60 մարդ:

Երեկ, սեպտեմբերի 7-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 965 դեպք, ապաքինվել 3 996 մարդ, մահացել՝ 50-ը:

Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն երեկ հայտարարել էր, որ սերվերների խափանումների պատճառով, սեպտեմբերի 7-ի կովիդ-վիճակագրությունում բոլոր դեպքերը չեն ներառվել: