Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 176 նոր դեպք, ապաքինվել է 2 838 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 176 նոր դեպք, ապաքինվել է 2 838 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ​2 176 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 838 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 43 պացիենտ:

stopcov.ge-ի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 35 400 թեստ, այդ թվում 18 551-ը հակագենի արագ տեսթ, իսկ 16 849-ը «Փի Սի Ար»:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-6,15%, վերջին 14 օրվանը 7,46%, վերջին 7 օրվանը 7,21%:

Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 589 727 դեպք, այստեղից ապաքինվել է 554 618 վարակված, մահացել է 8 390 մարդ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 589 024 մարդ, օրական ցուցանիշը՝ 25 150:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 75 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 637 հիվանդ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 350 քաղաքացի:

Երեկ, սեպտեմբերի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 515 դեպք, ապաքինվել է 2 829 պացիենտ, մահացել է 60 մարդ: