Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, ապաքինվել է 40 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, ապաքինվել է 40 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3695 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 40-ով և կազմել 1534։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20-րդ պացիենտը։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ սեպտեմբերի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 189 դեպք: