Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 066 նոր դեպք, ապաքինվել է ևս 5 397 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 066 նոր դեպք, ապաքինվել է ևս 5 397 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 066 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 64 412 թեստ, այստեղից 41 613-ը՝ հակագենի արագ թեստով և 22 799-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 26,5%, վերջին 14 օրը –17,88%, վերջին 7 օրը – 22,1%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 127 234 դեպք: Ապաքինվել է ևս 5 397 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 986 928:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 870 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 695 237 պատվաստում, օրական՝ 7 997:

Կարանտինի ռեժիմում է 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 894-ը: