Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, ապաքինվել է 409 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, ապաքինվել է 409 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում ապաքինվել է 409 մարդ, մահացել է 10 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 270 918 դեպք, այստեղից ապաքինվել է 265 523 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 520:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 17 947 փորձարկում, այդ թվում 13 244-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 4 703-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 253 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 510 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 154 անձ: