Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1321 դեպք:

Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1088:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7597 մարդ: