Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, ապաքինվել է 12 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, ապաքինվել է 12 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1197 դեպք: Ապաքինվել է ևս 12 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 974:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 7066 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 294-ը: