Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, ապաքինվել է 193 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, ապաքինվել է 193 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 7 823 թեստ, այստեղից 3 613-ը՝ հակագենի արագ թեստով և 4 210-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,88%, վերջին 14 օրը – 1,54%, վերջին 7 օրը – 1,67%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 998 դեպք: Ապաքինվել է ևս 193 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 886:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 591 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 257 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 421»,- նշված է տեղեկության մեջ: