Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 110 նոր դեպք, ապաքինվել է 1 643 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 110 նոր դեպք, ապաքինվել է 1 643 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 110 նոր դեպք,- այս մասին տեղեկություն է տարածում stopcov.ge կայքէջը:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 4 964 թեստ, այստեղից 2 930-ը՝ հակագենի արագ թեստով և 2 034-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 247 915 դեպք: Ապաքինվել է ևս 1 643 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 234 636:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 958 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 460 մարդ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 22 714 մարդ»,- նշված է տեղեկության մեջ:

Թողնել մեկնաբանություն