Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, ապաքինվել է մեկ մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, ապաքինվել է մեկ մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1039 դեպք: Ապաքինվել է ևս մեկ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 900:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5687 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 232-ը: