Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 954 նոր դեպք, ապաքինվել է 4 477 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 954 նոր դեպք, ապաքինվել է 4 477 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 954 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 477 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 47 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 20 068 թեստ, այստեղից 12 613-ը արագ, իսկ 7 455-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 9,02 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,04 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 840 593 դեպք, որից 783 987 հիվանդ ապաքինվել է, 11 974-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 155 561 պատվաստում, օրական ՝ 2 479 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 533 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 150 վարակված:

Երեկ, նոյեմբերի 28-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 333 նոր դեպք, ապաքինվել է 5 052 պացիենտ, մահացել 56 մարդ:

Թողնել մեկնաբանություն