Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 862 նոր դեպք, ապաքինվել է 619 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 862 նոր դեպք, ապաքինվել է 619 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 862 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 619 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11  պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 35 117 թեստ, այստեղից 20 996-ը՝ հակագենի արագ և 14 121-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 5.3 %, վերջին 14 օրվանը –4 %, վերջին 7 օրվանը –4,26 %:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 379 673 դեպք: Այստեղից ապաքինվել է 360 558 մարդ, մահացել 5 479 պացիենտ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 310 332 մարդ, օրեկան՝ 6 444:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 49 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 705 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 924 անձ: