Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 857 նոր դեպք, ապաքինվել է 993 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 857 նոր դեպք, ապաքինվել է 993 մարդ

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 857 նոր դեպք,- այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ5 Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ հունվարի 12-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 17 795 թեստ, այդ թվում ՝ 11 934 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 5 861-ը՝ PCR թեստով: Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 1 857 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 241 637 դեպք»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Բացի այդ, վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 993 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 227 208:

Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 24 դեպք:

«Վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 24 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 2 820 անձ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 1 857 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 754 դեպք, Աջարիայում 97, Իմերեթիում 334, Քվեմո Քարթլիում՝ 143, Շիդա Քարթլիում՝ 113, Գուրիայում՝ 30, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 158, Կախեթիում՝ 147, Մցխեթա-Մտիանեթիում՝ 41, Սամցխե-Ջավախեթիում՝ 29, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 11:

Այս փուլում ունենք 840 ծանր հիվանդ, այդ թվում` 377-ը Թբիլիսիում, 69-ը Աջարիայում, 183-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 254-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `165-ը Թբիլիսիում, 11-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում: 569 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 208-ը ՝ Թբիլիսիում, 295-ը՝ Աջարիայում, 27-ը՝ Իմերեթիում: 7 135 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 514 մարդ, այդ թվում 249-ը՝ Թբիլիսիում, 57-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 599 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 22 823 մարդ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: